ԿԲ-ն բարձրացրել է երկու թռչնաբուծական ֆաբրիկաների եւ “Երեւան” հյուրանոցի վարկանիշները

25.03.2008 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) վերանայել է մի շարք ##ձեռնարկությունների վարկանիշները:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, “Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա” ՍՊԸ-ին շնորհվել է Բ - վարկանիշը (նախկին վարկանիշը` Գ+), “Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա” ԲԲԸ-ին շնորհվել է Գ+ վարկանիշը (նախկին վարկանիշը Գ), “Երեւան հյուրանոց” ԲԲԸ-ին շնորհվել է Գ+ վարկանիշը (նախկին վարկանիշը Գ -):

Անփոփոխ են մնացել հետեւյալ ընկերությունների վարկանիշները.

“Ռենկո արմէսթեյթ” ՍՊԸ (Բ -),
“Միլլ ԱԳ” ՓԲԸ (Գ -),
“Ռոյալ Արմենիա” ՀՁ ՍՊԸ (Գ -):

Դիտում՝ 6717

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW