ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 15-ին Իջեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հակառակորդը հրետակոծում է իրականացրել «Տավուշ տեքստիլ»-ի, ինչպես նաեւ Երեւանի կոնյակի գործարանի «Բերդ» մասնաճյուղի ուղղությամբ։«Սա հատկապես մտահոգիչ է եւ խիստ դատապարտելի, քանի որ «Տավուշ տեքստիլ»-ն արտադրում է բժշկական դիմակներ։ Հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում խոսքն ակնհայտ գնում է մարդասիրական եւ, բնականաբար, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման մասին։ 23.07.2019 | 09:26 Հայաստանի մարզերի բիզնես դեմքը. Տավուշ Մեր առանձնազրույցները քաղաքացիական բնակչության հետ վկայում են, որ դրանից առաջ նրանք դիտարկել են թռչող սարքերի օգտագործում, ինչը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ ադրբեջանական կողմը նախապես իմացել է այդտեղ ոչ ռազմական օբյեկտի առկայության մասին, այն էլ՝ բժշկական եւ առողջապահական նպատակներով դիմակներ արտադրող»,- ասել է Արման Թաթոյանը։ Նա նաեւ ընդգծել է, որ հրետակոծությունն իրականացվել է ցերեկային ժամի, երբ արտադրամասում գտնվել են աշխատողներ. «ակնհայտ է, որ այստեղ խոսքը գնում է հենց թիրախային վնաս հասցնելու մասին»։ Tweet Դիտում՝ 8837