Amazon-ը ներկայացրել է Dash Carts «խելացի» մթերային սայլակը, որը հետեւում է, թե ինչ ապրանքներ է գնորդը դնում զամբյուղի մեջ կամ հանում այնտեղից, ձեւավորում է չեկն ու գանձում գումարը խանութից դուրս գալու ժամանակ, հաղորդում է VC.ru-ն՝ վկայակոչելով CNBC-ն: Dash Carts-ում օգտագործվում է Just Walk Out անկանխիկ տեխնոլոգիան, որը ներկայացված է Amazon Go առանց վաճառողների եւ դրամարկղերի խանութներում: Խանութ մտնելիս օգտատերը պետք է սքանավորի QR կոդը Amazon-ի հավելվածում: 23.01.2018 | 13:03 Amazon-ը բացել է աշխարհում առաջին ավտոմատացված սուպերմարկետը Սայլակը հագեցած է համակարգչային տեսողության տեխնոլոգիայով եւ կշեռքով: Ապրանքների որոշ տեսականու համար, ինչպիսիք են բանջարեղենն ու մրգերը, գնորդը պետք է մուտքագրի էկրանին ապրանքի կոդը: Սայլակն ունի նաեւ սքաներ, որի օգնությամբ կարելի է զեղչ ստանալ: Գնումն ավարտելուց հետո հավելվածը կգանձի գումարը կցված բանկային քարտից եւ էլեկտրոնային փոստով կուղարկի չեկի պատճեն: Դրամարկղի միջով անցնելու անհրաժեշտություն չկա: Ընկերությունը կփորձարկի սայլակները խանութում, որն այս տարի նախատեսում է բացել Լոս Անջելեսում: Սայլակը նախատեսված է փոքր տեսականի ունեցող խանութների համար: Tweet Դիտում՝ 3893