«Ակցեռն»-ի նախագահը կիսում է ՀՀ նախագահի մտահոգությունները գույքահարկի մասով

13.07.2020 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #«Ակցեռն» #Հակոբ Բաղդասարյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանն այսօր քննարկել է անշարժ գույքի շուկայի վրա համավարակային իրավիճակի ազդեցությունը, առկա խնդիրները, հնարավոր դժվարություններն ու դրանք հաղթահարելու ուղիները:

Անդրադարձ է եղել նաեւ վերջերս ընդունված օրենքների, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի հնարավոր ազդեցությանն ինչպես անշարժ գույքի ոլորտի, այնպես էլ բնակչության եւ գործարար դաշտի վրա:

Գործարարը նշել է, որ ծանոթացել է օրենքի, մասնավորապես՝ գույքահարկի դրույքաչափերի փոփոխության վերաբերյալ Արմեն Սարգսյանի հայտարարությանը՝ գնահատելի համարելով նախագահի հավասարակշիռ մոտեցումները եւ նշելով, որ կիսում է այնտեղ արտահայտված մտահոգությունները:



Զրուցակիցները համակարծիք են եղել, որ համավարակով պայմանավորված ներկայիս դժվարին իրավիճակում կարեւոր նշանակություն ունի մի շարք ոլորտների խրախուսումը՝ հատկապես աշխատատեղերի պահպանման եւ համավարակի սոցիալական հետեւանքների մեղման նպատակով:
Դիտում՝ 1705
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW