3-րդ եւ հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետ վճարվելու է ամբողջությամբ

13.07.2020 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեխա #ծնունդ #նպաստ
Հուլիսի 1-ից երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ:

Նախկինում գործող կարգի համաձայն՝ 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան դեպքում 500 000 դրամը վճարվում էր միանգամից, իսկ մնացած 500 000 դրամը կամ 1 մլն դրամը՝ 5-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում, փոխանցվում էր նոր ծնված երեխայի անվամբ բացված բանկային հաշվին՝ որպես ընտանեկան դրամագլուխ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ մինչեւ 2020-ի հուլիսի 1-ը ծնված երեխաների համար նախատեսված դրամագլխային գումարները, որոնք արդեն փոխանցվել են բանկային հաշվին, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում կարող են տնօրինվել միանվագ: Դիմումի համաձայն քաղաքացիներին կտրամադրվի հաշվին առկա ողջ գումարը:

«Հուլիսի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում առաջին եւ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը բարձրացել է մի դեպքում 6 անգամ, մյուս դեպքում՝ կրկնակի: Սա նշանակում է, որ առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կվճարվի 300 հազար դրամ՝ նախկինում վճարվող 50 եւ 150 հազար դրամների փոխարեն»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:
Դիտում՝ 2424
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW