Ոսկու գինը գերազանցել է 9-ամյա ռեկորդը

09.07.2020 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ոսկի #գին
Համաշխարհային շուկայում ոսկու գինը գերազանցել է $1800 սահմանը՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց։

Reuters-ի տվյալներով, հուլիսի 8-ին ոսկու գնանշումները թարմացրել են 2011 թվականի սեպտեմբերից ի վեր գրանցած առավելագույն գինը՝  հասնելով 1817,71 դոլարի՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց:

Անցյալ տարվա վերջից ի վեր ոսկու գինն աճել է ավելի քան 20%-ով՝ գերազանցելով բազմաթիվ ֆինանսական գործիքների եւ ինդեքսների աճի տեմպը:

Ոսկու հիմնական գնորդներն են ոսկու առեւտրային ֆոնդերը (ETF):

World Gold Council-ի տվյալներով, տարվա առաջին կիսամյակում դրանցում մաքուր ներհոսքը հասել է 734 տոննայի ($39,5 միլիարդ):

ETF-ների 95%-ը գտնվում է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:
Դիտում՝ 9494

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW