ՎՏԲ-Հայաստան Բանկը` H2H ընկերության հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է ծառայություն, որի շրջանակներում հաճախորդները հնարավորություն են ստանում գնումներ կատարել ռուսական ինտերնետ խանութներից՝ ապառիկ վարկավորման միջոցով։Ինչպես հայտնել են բանկում, համագործակցության արդյունքում հաճախորդները կարող են ապառիկ տարբերակով գնել էլեկտրոնիկա, կենցաղային տեխնիկա, կահույք, տան համար տարբեր ապրանքներ, շինանյութ, ավտոպահեստամասեր եւ այլ հետաքրքիր ապրանքներ՝ Ռուսաստանի խոշորագույն ինտերնետ խանութներից։ Ապրանքների տեսականուն, որը կարելի է ձեռք բերել՝ ձեւակերպելով ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում, կարող եք ծանոթանալ կից հղումով:Ծրագրի հիմնական առավելությունները հաճախորդների համար.- նշված կայքի միջոցով ձեռք բերվող ապրանքների գները կարող են լինել ավելի մատչելի 30-50%-ով (որոշ դեպքերում`մինչեւ 70%), քան Հայաստանում՝ հաշվի առնելով անգամ առաքման արժեքը,- H2H ընկերությունը երաշխավորում է, որ ձեռք բերվող ապրանքները սերտիֆիկացված են եւ ունեն երաշխիք,- բոլոր գնումները պաշտպանված են ՌԴ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» եւ ՀՀ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքներով:Ապառիկ վարկի ձեւակերպման հայտերը լրացվում են անմիջապես H2H ընկերության գրասենյակում՝ ք. Երեւան, Արգիշտի 13/7 հասցեով։ Հետագայում հայտերի լրացումը հնարավոր կլինի հեռահար եղանակով:Ապրանքներն ապառիկ տարբերակով ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է․- ընտրել Ձեզ անհրաժեշտ ապրանքը կայքից,- ապառիկ վարկի ձեւակերպման նպատակով այցելել H2H ընկերության գրասենյակ եւ 20-30 րոպեի ընթացքում ստանալ ընտրված ապրանքի ձեռք բերման համար նախատեսված վարկը:H2H ընկերությունը կկազմակերպի Ձեր ընտրած ապրանքի գնումը եւ առաքումը Հայաստան:Ծառայության մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 8787 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 5042