Նախորդ ամսվա համեմատ Հայաստանում գները նվազել են 1.4 %-ով

03.07.2020 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սպառողական շուկա #գներ
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. հունիսը 2019թ. հունիսի նկատմամբ) կազմել է 1.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.4% գնանկում:

2020թ. հունիսին մայիսի համեմատ մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նվազել է 1.3%-ով:

2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 2.0% գնաճ, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 3.5% գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ արձանագրվել է 4.6% գնաճ, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 22.0% գնանկում: Մրգի ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ արձանագրվել է 14.2%, իսկ 2020թ. մայիսի համեմատ`4.1% գնաճ:



Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ արձանագրվել է 3.5%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 1.4% գնանկում: Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ գրանցվել է 0.3%, իսկ 2020թ. մայիսի համեմատ` 1.2% գնանկում:

2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 5.3%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.9% գնանկում: 2020թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի եւ կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի, ձկան եւ ծովամթերքի, մսամթերքի՝ 0.4-0.1% գնանկում:

2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների՝ համապատասխանաբար 12.0% եւ 8.8%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.3% եւ 0.4% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.2%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.5% գնանկում:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.3%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.2% հավելաճ։

Այվազյան Աննա
Դիտում՝ 1307
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW