«Էլիտ Գրուպ»-ի ղեկավարը քննարկել է գույքահարկի խնդիրը նախագահի հետ

01.07.2020 | 08:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #Էլիտ Գրուպ #Արմեն Մկոյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն հունիսի 30-ին «Էլիտ Գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Արմեն Մկոյանի հետ մտքեր է փոխանակել կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքների, այդ թվում՝ շինարարության եւ անշարժ գույքի ոլորտներում ստեղծված իրավիճակի շուրջ:

«Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի ընդունած՝ ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքին, ոլորտի վրա դրա հնարավոր ազդեցությանը՝ նկատի ունենալով գույքահարկի դրույքաչափերի նախատեսվող փոփոխությունները», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1629

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW