Fitch. Բարձր է մնում համազգային լոքդաունների վերսկսման ռիսկը

30.06.2020 | 09:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch Ratings #զեկույց
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նախկինի պես սպասում է, որ 2020թ. համաշխարհային ՀՆԱ-ն կնվազի 4,6%-ով։

«Կանխատեսման կայունությունը պայմանավորված է վերջին շաբաթների ընթացքում տնտեսական ակտիվության հետեւողական բարելավման հստակ ապացույցներով»,- նշված է Fitch-ի հունիսյան գլոբալ տնտեսական զեկույցում (Global Economic Outlook )։

«Այնուամենայնիվ, բարձր է մնում վարակի կրկնակի ի հայտ գալու եւ համազգային լոքդաունների վերսկսման ռիսկը, ինչը կարող է լուրջ վնասել տնտեսության սպասվող վերականգնմանը»,- նշել է Fitch Ratings-ի գլխավոր տնտեսագետ Բրայան Քոուլթոնը (Brian Coulton)։


Զեկույցի հեղինակները նշում են, որ ի հայտ են եկել տնտեսական վերականգնման ավելի հաստատուն հատկանիշներ՝ մայիսին ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Իսպանիայում մանրածախ վաճառքների ամսական կտրուկ աճի, անցյալ ամիս ԱՄՆ-ում զբաղվածության աճի, ինչպես նաեւ մայիսին եւ հունիսին գործարար ակտիվության հավասարակշռության բարելավման տեսքով։ Շարժունակության վերաբերյալ ամենօրյա տվյալները վկայում են խանութների եւ հանգստի գոտիների այցելությունների զգալի վերականգնման մասին։ Վերականգնվում է ակտիվությունը նաեւ շինարարության ոլորտում։

Մայիսին վերականգնումը շարունակվել է վստահ տեմպերով նաեւ Չինաստանում, ինչի արդյունքում Fitch-ը 2020-ի համար բարձրացրել է աճի կանխատեսումը նախորդ 0,7%-ից  մինչեւ 1,2%, ինչը հանդիսանում է կանխատեսման բարձրացման առաջին երկարաժամկետ վերանայումը։

Fitch-ը սպասում է, որ 2020թ. Գերմանիայի տնտեսությունը կկրճատվի 6,3%-ով՝ նախկին -6,7%-ի փոխարեն, ինչը պայմանավորված է հարկաբյուջետային քաղաքականության լրացուցիչ մեղմացմամբ։

Եվրագոտու համար կանխատեսումը կազմում է  -8%՝ նախկին -8,2%-ի փոխարեն։

Fitch-ը հաստատել է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի կանխատեսումը -5,6% մակարդակում, սակայն նախկինի պես սպասում է, որ երկրորդ եռամսյակում տնտեսությունը կկրճատվի 9,9%-ով, իսկ վարակման օրական նոր դեպքերի աճը ավելացնում է նվազման ռիսկերը։

Fitch-ը նվազեցրել է կանխատեսումները Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Մեքսիկայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Հարավային Աֆրիկայի եւ Ինդոնեզիայի համար։

Fitch-ը սպասում է, որ 2021թ․ համաշխարհային ՀՆԱ-ն կավելանա 4,9%-ով, ինչը մասամբ տեխնիկական աճ է՝ պայմանավորված 2020թ. ներդրված գործունեության սահմանափակումների թուլացմամբ։
Դիտում՝ 7869
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW