Fitch. 2020-ին Հայաստանի ՀՆԱ-ի անկումը կկազմի 1%
26.06.2020 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://newscentral.africa/

Հայաստանի համար գործակալությունը 2020թ. կանխատեսում է ՀՆԱ-ի -1% ցուցանիշ, իսկ 2021թ. ՀՆԱ-ի աճը կկազմի 5,5%։
«Եվրոպական զարգացող սուվերեն պետությունները տնտեսական աճի աննախադեպ կտրուկ անկում կունենան 2020թ․։ Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկված քայլերը հանգեցրել են տնտեսական աճի անկման մարտին եւ, հատկապես, ապրիլին։ Վարակի զսպման բավական խիստ եւ արագ քաղաքականությունն արդյունավետ է եղել, եւ տարածաշրջանի շատ երկրներ մայիսին սկսել են հետզհետե դուրս գալ սահմանափակումների ռեժիմից»,- ասված է գործակալության զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ աճի միտումները կվերադառնան, բայց ընդհանուր տարվա համար տարածաշրջանում միջին 4,6%-անոց անկում է կանխատեսվում։ 2021թ․ ընդհանուր ցուցանիշները կլինեն կայուն, բայց դա բավարար չէ ակտիվության վերականգման համար, նշել են Fitch-ոմ։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: