Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը կարծում է, որ 2020թ. Հայաստանի ՀՆԱ-ի անկումը կկազմի 2,2%:«Մենք մշակել ենք Հակաճգնաժամային աջակցության ծրագիր մեր պետությունների համար: Ենթադրում ենք, որ Հայաստանի ՀՆԱ-ի անկումը կկազմի 2,2%, Բելառուսինը՝ 3,7%, Ղազախստանինը՝ 1,5%, Ղրղըզստանինը՝ 0,3%, Ռուսաստանինը՝ 3,4%: Տաջիկստանում մենք ակնկալում ենք 4,4% աճ:Ինչպես տեսնում եք, իրավիճակը բավականին տարբեր է: Տնտեսությունները նույնպես տարբեր են: Հետեւաբար՝ օժանդակության միջոցառումներն էլ են տարբեր. վարկի վճարման ժամանակացույցերի վերանայում, տոկոսների վճարումների մորատորիումի ներդրում, կարճաժամկետ կապիտալի տրամադրում: Արժութային ռիսկերի ենթարկված բոլոր նախագծերի համար մենք մշակում ենք ազգային արժույթով ֆինանսավորում տրամադրելու հնարավորություն»,- ասել է Անդրեյ Բելյանինովը՝ «Կոմերսանտ» թերթի հետ հարցազրույցում: «Մենք ակտիվորեն աշխատում ենք պետական ծրագրերի օժանդակությամբ մեր տոկոսադրույքի սուբսիդավորման հնարավորության վրա։ Ներկայումս ԵԱԶԲ-ն վարչարարում է Եվրասիական կայունության եւ զարգացման հիմնադրամի աշխատանքը: Հենց վարչարարում է, այլ ոչ թե ղեկավարում դրա միջոցները։ Հետեւաբար՝ գաղափար ունենք՝ ֆոնդի հաշվի շնորհիվ սուբսիդավորել բանկի տոկոսադրույքը:Միջոցառումների իրականացումը կպահանջի լրացուցիչ իրացվելիություն: Հետեւաբար՝ մենք դիմելու ենք երկրների կենտրոնական բանկերին՝ խնդրելով հավասարեցնել պետական արժեթղթերին ազգային արժույթով դենոմինացված պարտատոմսերի հետագա նպատակային թողարկումը»,- նշել է ԵԱԶԲ-ի ղեկավարը։ Tweet Դիտում՝ 3362