Fitch-ը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը

04.04.2020 | 08:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #կանխատեսում
«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի կառավարության արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները:

«Ֆիթչ»-ը դրանք պահպանել է «BB-» մակարդակի վրա, սակայն «բացասական» հեռանկարով:

2019թ. նոյեմբերի 22-ին «Ֆիթչ»-ը մեկ մակարդակով բարձրացրել էր Հայաստանի կառավարության արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով:


«Ֆիթչ»-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Կորոնավիրուսը շոկը բացասական ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա, հաշվի առնելով նրա կախվածությունը ապրանքների ներմուծումից, Ռուսաստանի տնտեսությունից (մասնավոր փոխանցումների, առեւտրի եւ ներդրումների առումներով) եւ տուրիզմից»:

«Ֆիթչ»-ը նշում է, որ չնայած ամուր մակրոտնտեսական քաղաքականությանը եւ բարեփոխումների շարունակությանը, տնտեսական շոկը էապես ավելացնում է հանրային պարտքի շեմը:

«Ֆիթչ»-ը կարծում է, որ կորոնավիրուսի շոկի հետեւանքով ՀՆԱ աճը Հայաստանում 2020 թվականին կկազմի 0.5 %` նախորդ տարվա 7.6 %-ի փոխարեն: «Ֆիթչ»-ը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը կարող է մասնակիորեն վերականգնվել 2021 թվականին՝ կազմելով 5.5 %: Միեւնույն ժամանակ, նշել է կազմակերպությունը, շատ բան կախված կլինի համավարակի ընթացքից: «Եթե տեղի ունենա վարակի երկրորդ ալիքը եւ կարանտինի միջոցները կրկին կյանքի կոչվեն, Հայաստանին վերաբերող մեր տնտեսական եւ ֆիսկալ կանխատեսումները կարող են էապես փոխվել», - ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 2980
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW