ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ՀՀ կառավարության 3-րդ ծրագրին

29.06.2020 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է արտոնյալ վարկերի տրամադրումը փոքր բիզնեսին` ՀՀ  կառավարության COVID19-ի տնտեսական  հետեւանքների չեզոքացման 3-րդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ։

Ինչպես հայտնել են բանկում,  3-րդ ծրագիրն ուղղված է կորոնավիրուսային համավարակի հետեւանքով առաջացած` ՀՀ փոքր բիզնեսի տնտեսվարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության ռիսկերը մեղմելուն:

ՀՀ կառավարության 3-րդ ծրագիրը նախատեսում է փոքր բիզնեսի համար արտոնյալ վարկի ձեւակերպման հնարավորություն՝ 0% տոկոսադրույքով՝ առաջին 2 տարիների համար, իսկ մնացած ժամանակահատվածի համար` 12%  տոկոսադրույքով (տարեկան փաստացի տոկոսադրույք` 1.37%): Տվյալ ծրագրից կարող են օգտվել տարեկան 24-ից մինչեւ 500 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկատերերը:

Ծրագրի պայմանների համաձայն` վարկի առավելագույն գումարը կազմում է 50 մլն դրամ, բայց ոչ ավել, քան ընկերության տարեկան շրջանառության 10%-ը: Ծրագիրը հնարավորություն է տալիս նաեւ ձեւակերպել վարկի հիմնական գումարի վճարման արտոնյալ ժամանակահատված` 6 ամիս ժամկետով։ Արտոնյալ վարկի  տարեկան սպասարկման վճար նախատեսված չէ:

Փոխառու միջոցները կարող են ուղղվել աշխատակիցներին աշխատավարձի եւ այլ համարժեք վճարների վճարմանը՝ առավելագույնը երեք ամսվա համար (ոչ ավել, քան ամսական 300,000 դրամ՝ յուրաքանչյուր աշխատակցի համար), առավելագույնը երեք ամսվա կտրվածքով հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների վճարմանը պետական եւ համայնքային բյուջեներ, հումքի գնմանը եւ ներմուծմանը, այն պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում նույն ձեռնարկության արտադրական նպատակներով, էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի առավելագույնը երեք ամիսների ծախսերի վճարմանը, վարձակալական վճարների կատարմանը:

Արտոնյալ վարկ ստանալու հայտ ներկայացնելու համար հաճախորդը պետք է դիմի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ  հետեւյալ հղումով:

3-րդ ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ:

Բանկի բիզնես վարկերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով բանկի պաշտոնական կայք, կամ զանգահարելով  Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3549
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW