Կենսաթոշակների եւ նպաստների հետ կապված դիմումների ժամկետները երկարաձգվել են

29.06.2020 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենսաթոշակներ #նպաստներ
Կենսաթոշակների եւ նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել տարածքային բաժիններ, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ փոփոխությունները կատարվել են՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման տեմպերը եւ նպատակ ունենալով կանխել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները:

Այսպիսով, եթե կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակ կամ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ  խնամքի նպաստը վճարելու), կենսաթոշակի եւ խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը լրանում է 2020-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին, նոր դիմումը կարող եք ներկայացնել մինչեւ 2020-ի սեպտեմբերի 1-ը:

Եթե հաշմանդամության սահմանման ժամկետը լրանում է 2020-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, այն կերկարաձգվի մինչեւ 2020-ի սեպտեմբերի 1-ը:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում գրանցված բոլոր ընտանիքները, որոնց փաստագրման ժամկետը լրանում է 2020-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, կարող են փաստագրվել մինչեւ 2020-ի սեպտեմբերի 1-ը: Մինչ այդ օրը նպաստի վճարումը չի դադարեցվի՝ փաստագրման ուշացման հիմքով:

Նախարարությունից հիշեցնում են, որ հունիս ամսվա կենսաթոշակների եւ նպաստների վճարումը հանրապետությունում կիրականացվի առանց ուշացումների, անխափան ընթացքով:
Դիտում՝ 2626
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW