«Վերականգնման պրոցես ենք սկսել»,- ասել է Փաշինյանը

23.06.2020 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #տնտեսություն #լոքդաուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «պետք է առավելագույնն անենք «լոքդաունի» (խիստ կարանտինի-խմբ.) վերադառնալու անհրաժեշտությունից խուսափելու համար»:

 Նրա խոսքով՝ կորոնավիրուսին զուգահեռ ապրելու կառավարության ռազմավարությունը հիմնավորում է իր ճշմարտությունը:

 «Ապրիլին Հայաստանում փակվեց 71 471 աշխատատեղ: Մայիսին, երբ որոշեցինք «լոքդաուն»-ի քաղաքականությունը չշարունակել, 50 094 աշխատատեղ վերականգնվեց: Աշխատատեղերի վերականգնման պրոցեսը շարունակվում է, բայց սա չի նշանակում, որ մենք տնտեսական բարդությունը հաղթահարել ենք, այլ նշանակում է, որ մենք վերականգնման պրոցես ենք սկսել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ասել է, որ հակահամաճարակային բոլոր կանոնները պահպանելու դեպքում «բավականաչափ արագ վերականգնում կլինի տնտեսության մեջ»:

 «Հակահամաճարակային կարգապահության մեր ցուցանիշները, կարծես, մի քիչ լավացել են, բայց իրավիճակը շարունակում է մնալ լարված»,- հավելել է նա:
Դիտում՝ 1480
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW