Հայբիզնեսբանկի եւ Visa International վճարահաշվարկային համակարգի կողմից մեկնարկած ակցիայի շրջանակում անկանխիկ գնումների միջոցով կարելի է ստանալ բոնուսներ վաստակելու եւ մրցանակներ հաղթելու հնարավորություն: Ս.թ. հունիսի 5-ից մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ գործող ակցիայի ժամանակահատվածում Հայբիզնեսբանկի Visa համակարգի քարտապանը յուրաքանչյուր 1000 դրամ անկանխիկ գնումների դիմաց կստանա 1 բոնուսային միավոր: Ակցիային մասնակցելու համար նշված ժամանակահատվածում քարտապանը պետք է կատարի առնվազն 300 000 դրամի անկանխիկ գնում:Մեկ անկանխիկ գործարքի նվազագույն գումարը՝ 5000 դրամ է:Մեկ անկանխիկ գնման դիմաց առավելագույն բոնուսային միավորների քանակը 100-ն է, որը կուտակվում է 100 000 դրամ եւ ավելի գումարով կատարված գործարքի դեպքում:Անկանխիկ գնումների միջոցով առավել շատ բոնուսներ կուտակած մասնակիցներից 3-ը կստանան սուպեր մրցանակ՝ MacBook AIR նոթբուքեր, իսկ մյուս 10 մասնակիցները՝ IPad պլանշետներ: Ակցիայի շրջանակում ֆիզիկական անձինք Հայբիզնեսբանկից VISA քարտերը կարող են ձեռք բերել 50% զեղչով:Ակցիայի մանրամասները բերված են այս հղումով: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1677