Աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը կրկին երկարաձգվել է
23.06.2020 | 15:45 Գլխավոր էջ / Նորություններ /
Գործատուներն իրենց աշխատակիցների աշխատանքային գրքույկները Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն պետք է ներկայացնեն հետեւյալ հերթականությամբ՝
• 1000 եւ ավելի աշխատող ունեցող գործատուները իրենց կոնտակտային անձի էլեկտրոնային փոստի հասցեին լիազոր մարմնի կողմից ուղարկված ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում,
• 300-ից 1000 աշխատող ունեցող գործատուները՝ վեց ամսվա ընթացքում,
• 100-ից 300 աշխատող ունեցող գործատուները՝ ինը ամսվա ընթացքում,
• 50-ից 100 աշխատող ունեցող գործատուները՝ տասներկու ամսվա ընթացքում,
• մինչեւ 50 աշխատող ունեցող գործատուները՝ տասնհինգ ամսվա ընթացքում:
Աշխատանքային գրքույկները ներկայացնելու պահանջը խախտած գործատուներին թվայնացումը կարող է պարտադրվել նաեւ դատական կարգով։ Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծառայության եւ գործատուի միջեւ ծագած իրավահարաբերությունները հանրային բնույթի են, ուստի, համապատասխան վեճի դեպքում այն պետք է քննվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
2017թ. հունվարի 1-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում, իսկ գործատուների համար սահմանվել է պարտավորություն՝իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները հանձնել լիազոր մարմին, այնուհետեւ՝ աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելուց հետո, դրանք վերադարձվում են աշխատողներին։
Ի սկզբանե գործատուների կողմից գրքույկները ներկայացնելու օրենսդրական պարտավորությունը խախտելու համար վարչական պատասխանատվություն նախատեսված չի եղել։ Չունենալով որեւէ օրենսդրական լծակ՝ մինչ օրս մի շարք գործատուների կողմից չեն ներկայացվել աշխատողների աշխատանքային գրքույկները:
Վերջին լուրեր
14.01.2025 | 16:35 Նորություններ
Ցե-Կվադրատ Ամպեգան ներդրումներ կանի սոցիալական ձեռնարկություններում
14.01.2025 | 16:26 Նորություններ
Աշխատավարձային վարկային գիծ` Հայէկոնոմբանկի AEB Mobile հավելվածով
14.01.2025 | 14:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: