Համավարակի ընթացքում ԱՄՆ բանկերն աննախադեպ ծավալի ավանդ են ընդունել

23.06.2020 | 09:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #FDIC #ավանդ
Ըստ ԱՄՆ Ավանդների երաշխավորման դաշնային կորպորացիայի (FDIC) տվյալների՝ այս տարվա հունվարին ԱՄՆ-ում կորոնավիրուսի առաջին բռնկումից սկսած, ամերիկյան բանկերի ավանդային հաշիվներում ռեկորդային $2 տրլն-ի աճ է գրանցվել։

Ինչպես հաղորդում է CNBC-ն, դեպի բանկեր հոսող փողի ծավալն աննախադեպ է եղել ողջ պատմության ընթացքում. միայն ապրիլին ավանդներն աճել են $865 մլրդ-ով՝ ավելին քան նախորդ ռեկորդը մեկ տարվա կտրվածքով:

«Աճն, այս կամ այն ձեւով, պայմանավորված է եղել համավարակով. կառավարությունը գործազրկության եւ այլ նպաստների միջոցով հարյուրավոր միլիարդների դոլար է հատկացրել՝ փոքր բիզնեսներին ու անհատներին սատարելու համար: Դաշնային Պահուստը սկսեց մի շարք միջոցներ ձեռնարկել՝ ֆինանսական շուկաներին աջակցելու համար՝ ներառյալ պարտատոմսերի անսահմանափակ գնման ծրագիրը: Անորոշությունն ապագայի նկատմամբ դրդեց մարկանց գումար կուտակել՝ սկսած փոքր տնտեսություններից մինչեւ համաշխարհային կորպորացիաներ»,- նշում է CNBC-ն:



FDIC- ի փոխանցմամբ՝ շահույթի ավելի քան երկու երրորդը բաժին է հասել 25 խոշորագույն ֆինանսական հաստատություններին։ Առաջին եռամսյակում ակտիվների մեծությամբ խոշորագույն JPMorgan Chase-ը, Bank of America- ն եւ Citigroup-ը շատ ավելի արագ են աճել, քան ոլորտի այլ ընկերությունները։

«Որ կողմից էլ նայես այս ամենին, աճն իրապես արտառոց է։ Բանկերը ողողված են կանխիկով, նրանք լողում են փողի մեջ»,- նշել է Autonomous Research-ի վերլուծաբան Բրայան Ֆորանը (Brian Foran):

Բնական է, որ ԱՄՆ-ում խոշոր բանկերն ամենաշատ մանրածախ հաճախորդներ ունեն. շարքային մարդիկ, որոնք մեկուսացման պայմաններում գումար ծախսելու քիչ տարբերակներ ունեին։ Ըստ ԱՄՆ Տնտեսական վերլուծության բյուրոյի՝ ապրիլին անհատական խնայողությունների ցուցանիշը ռեկորդային է եղել՝ կազմելով 33%: Անհատական եկամուտներն այդ ամսվա ընթացքում աճել են 10.5% -ով՝ շնորհիվ ԱՄՆ բնակիչներին $1,200 չափով տրամադրված օգնության (stimulus check) եւ գործազրկության նպաստների, որոնք որոշ դեպքերում գերազանցում էին աշխատողի սովորական եկամուտը:

Այս ամբողջ գումարները հոսել են դեպի բանկային հաշիվներ: Bank of America-ի գործադիր տնօրեն Բրայան Մոյնիհանն (Brian Moynihan) անցած ամիս CNBC- ին ասել էր, որ $5000-ը չգերազանցող ընթացիկ հաշիվների վրա 40%-ով ավելի շատ գումար է մուտքագրվել, քան համավարակից առաջ։
Դիտում՝ 1732
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW