Եվրագոտու բանկերը ռեկորդային €1,31 տրլն-ի պարտք են վերցրել ԵԿԲ-ից
22.06.2020 | 09:07 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://usercontent.com/

Ինչպես հաղորդում է CNBC, վեց տարի առաջ գործարկված ԵԿԲ վերաֆինանսավորման նպատակային երկարաժամկետ գործարքները (TLTRO) վերանայվել են այս տարվա սկզբին՝ օգնելու համար տնտեսությանը հաղթահարել համավարակով պայմանավորված ճգնաժամը։ Արդյունքում՝ բանկերը գումարային միջոցներ կստանան մինչեւ -1% տոկոսադրույքով։
€1,31 տրլն-ը գերազանցել է փորձագետների սպասումները. վերջիններս երեք տարի ժամկետով վարկերի համար կանխատեսում էին շուրջ €1 տրլն ծավալ։
Բացասական տոկոսադրույքը նշանակում է, որ աճուրդին մասնակցած բանկերը մեկ տարվա ընթացքում կստանան 0,50%՝ առանց որեւէ պայմանների եւ 1%, եթե խուսափեն կրճատել իրենց վարկային գիծը։
«Այս հանգամանքը ամրացնում է ԵԿԲ-ի հույսերն առ այն, որ բանկերը կշարունակեն վարկավորումը անգամ այն դեպքում, եթե տնտեսությունը կրճատվի գրեթե տասը անգամ՝ դրանով իսկ օգնելով ընկերություններին գոյատեւել՝ մինչեւ Եվրոպան պատրաստ լինի ամբողջովին բացել տնտեսությունը ճգնաժամից հետո»,- նշում է CNBC-ն։
Համավարակի սկզբում ընկերությունները սկսեցին կրճատել իրենց վարկային գծերը։ Սա կտրուկ տարբերվում է 10 տարվա վաղեմության ֆինանսական եւ պարտքային ճգնաժամից, երբ բանկերն իրենց հավասարակշռությունը պաշտպանելու համար մերժում էին վարկերը, ինչն էլ ավելի էր խորացնում անկումը։
Եվրագոտու խոշոր բանկերը վերահսկող ԵԿԲ-ն ներկայումս թույլատրել է վարկատուներին օգտագործել իր պահուստներն առանց տույժերի՝ հույս ունենալով, որ դա կխթանի վարկավորման գործընթացը։
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: