Deloitte միջազգային աուդիտորական եւ խորհրդատվական ընկերությունն աշխարհի 14 երկրի 1488 ղեկավարների շրջանում անցկացրել է հարցում՝ պարզելու համար բլոկչեյնի կիրառման մակարդակն ու ապագայում տեխնոլոգիայի պոտենցիալ ազդեցությունը։ Ս.թ. փետրվարի 6-ից մարտի 3-ն անցկացված հարցման համաձայն՝ հարցվածների 39%-ը նշել է, որ իրենց ընկերություններում արդեն ներդրել է բլոկչեյն։ Անցյալ տարի այս ցուցանիշը կազմել էր 23%։Հարցվածների մոտ 89%-ը կարծում է, որ թվային ակտիվները մոտակա երեք տարվա ընթացքում այս կամ այն չափով կարեւոր կլինեն իրենց ոլորտի համար։ Ընդ որում, 53%-ը նշել է թվային ակտիվների մեծ կարեւորության մասին։«Թվային ակտիվների կարեւորությունն էլ ավելի է ամրացնում այն փաստը, որ հարցվածների 83%-ը հավատում է, որ թվային ակտիվները հետագա հինգ կամ տասը տարվա ընթացքում կդառնան այլընտրանք կամ կփոխարինեն ֆիատային արժույթներին։ Չինաստանում այս ցուցանիշը հասնում է 94%-ի»,- նշում են հետազոտության հեղինակները։Ինչ վերաբերում է ներդրումներին բլոկչեյն տեխնոլոգիայում, ապա հարցվածների մոտ 36%-ը հետագա 12 ամսվա ընթացքում նախատեսում է ներդնել բլոկչեյնում $5 մլն-ից ոչ պակաս։Ինչպես նշում են Deloitte-ի վերլուծաբանները, բլոկչեյնի նկատմամբ վերաբերմունքն ընդհանուր առմամբ դրական է, բայց եւ այնպես, որոշակի թերահավատություն դեռ մնում է։ Այսպես, հարցվածների 54%-ը գտնում է, որ բլոկչեյին դերը չափազանցված է։ Tweet Դիտում՝ 3578