Յունիբանկի UniMobile մոբայլ հավելվածը հնարավորություն է տալիս ուղարկել եւ ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումներ՝ առանց բանկ այցելելու:«Կորոնավիրուսի համավարակի պայմաններում հատկապես կարեւոր է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները եւ հոգ տանել ոչ միայն մտերիմների, այլ նաեւ սեփական առողջության մասին: Եթե դուք ուզում եք գումար ուղարկել Հայաստան, ապա տնից դուրս գալու կարիք չկա՝ օգտվեք Յունիբանկի մոբայլ հավելվածից»,- նշված է հաղորդագրության մեջ: Դրամական փոխանցում ուղարկելու համար անհրաժեշտ է մուտք գործել հավելվածի «Յունիստրիմ դրամական փոխանցումներ» բաժին եւ նշել երկիրը, ստացողի անուն, ազգանունը, գումարի չափը, արժույթը եւ հաշվեհամարը, որից պետք է գումար ուղարկել: Դրամական փոխանցում ստացողը կարող է ընտրել հաշվեհամարը, որին ցանկանում է առցանց գումար ստանալ: Դրա համար ընդամենը պետք է նշել կոդը, գումարի չափը, արժույթը եւ հաշվեհամարը: Մնում է միայն սեղմել հաստատման կոճակը եւ վերջ՝ գումարը հաճախորդի տրամադրության տակ է: «Յունիստրիմ դրամական փոխանցումները Հայաստանում ամենապահանջված ծառայություններից մեկն են: Արտերկրում ապրող հայերը ֆինանսապես աջակցում են իրենց ընտանիքներին եւ պարբերաբար գումար են ուղարկում ծնողներին եւ հարազատներին: UniMobile հավելվածի շնորհիվ այլեւս կարիք չկա այցելել բանկ, որպեսզի գումար ուղարկեն կամ ստանան: Այդ ամենը կարելի է կատարել տանը, ընդամենը սեղմելով հեռախոսի մի քանի կոճակ»,- նշել է Յունիբանկի օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Արթուր Ապերյանը:«Օնլայն ծառայությունների զարգացումը եւ մեր հաճախորդների ապահովությունը ամենաարդիական խնդիրներից է: Յունիբանկի հետ համատեղ, մենք օգնում ենք հայկական սփյուռքին օգնել հարազատներին հեռահար, առանց վտանգելու իրենց առողջությունը: Հայաստանի բնակիչները եւս կարող են Յունիստրիմ փոխանցումներ ստանալ՝ մնալով տանը»,-իր հերթին ասել է Յունիստրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգի նախագահ Քսենյա Չերնիշովան: UniMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store կամ Google Play: Ծառայությունից օգտվելու համար հայտը նույնպես կարելի է լրացնել օնլայն՝ www.unibank.am կայքում: Հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Tweet Դիտում՝ 9484