Թրամփ. III եռամսյակում մեր ՀՆԱ-ն կլինի ամենաբարձրը մարդկության պատմության մեջ

19.06.2020 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դոնալդ Թրամփ #ԱՄՆ #ՀՆԱ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Washington Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2020թ. երրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ն կլինի ամենաբարձրը մարդկության պատմության մեջ:

«Մենք չորս ամիս ունենք մինչեւ ընտրություններ: Ամեն ամիս մենք ավելի բարձր ենք գնում:  Երրորդ եռամսյակում մեր ՀՆԱ-ն ամենաբարձրը կլինի մարդկության պատմության մեջ: Եվ դուք տեսնում եք, որ ամեն ինչ կարգավորվում է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Միաժամանակ, պարբերականը բերում է գործազրկությանը վերաբերող շաբաթական զեկույցը, համաձայն որի երկրում մուտքագրվել է գործազրկության նպաստի 1,5 մլն նոր հայտ: «Սա հայտերի նվազման 11-րդ շաբաթն է, այնուամենայնիվ այս ցուցանիշը երկու անգամ գերազանցում է նախահամավարակային ռեկորդը»,- գրում է թերթը:



Banks.amհիշեցնում է, որ Կենտրոնական բանկի գործառույթներն իրականացնող ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) նախագահ Ջերոմ Փաուելն ավելի վաղ հայտարարել էր, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ն կարող է կրճատվել 20-30%-ով, իսկ գործազրկության մակարդակը հասնել 20-25%-ի։
Դիտում՝ 4695
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW