Փաուելը` ԱՄՆ տնտեսության անկման եւ Երկրորդ Մեծ դեպրեսիայի մասին

18.05.2020 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#FRS #Ջերոմ Փաուել #ՀՆԱ
Այս տարվա երկրորդ եռամսյակում՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքներով պայմանավորված, ԱՄՆ ՀՆԱ-ն կարող է կրճատվել 20-30%-ով, իսկ գործազրկության մակարդակը հասնել 20-25%-ի։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Կենտրոնական բանկի գործառույթներն իրականացնող ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) նախագահ Ջերոմ Փաուելը (Jerome Powell)։

Սակայն, Փաուելի կարծիքով, ներկա իրավիճակը պետք չէ անվանել Երկրորդ Մեծ դեպրեսիա։

«Կան մի քանի շատ հիմնարար տարբերություններ։ Առաջին հերթին՝ պատճառը․ դեռ 2 ամիս առաջ մենք ունեինք շատ առողջ տնտեսություն։ Սա արտաքին իրադարձություն է, ըստ էության՝ տարերային աղետ։ 1920-ականներին, երբ տեղի ունեցավ տապալումը, ֆինանսական համակարգը փլուզվեց։ Հիմա մեր ֆինանսական համակարգը ուժեղ է եւ կարող է դիմակայել։ Սա շատ կտրուկ անկում կլինի, բայց այս անկումը շատ ավելի կարճատեւ կլինի, քան այն, ինչ ձեզ մոտ զուգորդվում է 1930-ականների հետ»,-ասել է նա։

FRS-ի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում տնտեսությունը կվերականգնվի։

«Կարծում եմ, հաջորդ ամիսների ընթացքում դուք կտեսնեք, ինչպես ընկերությունների վերաբացման եւ մարդկանց աշխատանքի վերադառնալու հետ մեկտեղ կսկսի վերականգնումը։ Մեզ այս ընթացքում կարեւոր է խուսափել վարակի երկրորդ ալիքից։ Եթե դա մեզ հաջողվի, տնտեսությունը կկարողանա շարունակել վերականգնվել։ Մենք կտեսնենք, ինչպես ՀՆԱ-ն այս եռամսյակի շատ ցածր ցուցանիշներից հետո կսկսի աճել։ Մենք կտեսնենք, ինչպես կկրճատվի գործազրկությունը»,- նշել է Ջերոմ Փաուելը։
Դիտում՝ 2809
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW