Իրանի հետ բեռնափոխադրումները վերադառնում են բնականոն աշխատանքի

17.06.2020 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #Մեղրի #բեռնափոխադրումներ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացվում է, որ ՀՀ պարետի որոշման համաձայն՝ հունիսի 12-ից Մեղրիի մաքսային կետ-բաժինը Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի։

«Մասնավորապես՝ Իրանի եւ Հայաստանի միջեւ բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն իրականացնելիս այլեւս անհրաժեշտություն չկա կատարել դրանց փոխաբեռնումները ԻԻՀ-ՀՀ անցումային կետերի տարածքներում:

Բացի այդ այլեւս չի պահանջվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից համակարգում եւ հսկողություն ԻԻՀ բեռնատար տրանսպորտային միջոցների` Հայաստանի տարածքով տեղաշարժի նկատմամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1289

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW