Շավարշ Քոչարյանը՝ գազի գնի միասնական հարթակի մասին

11.06.2020 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գազի գին #Շավարշ Քոչարյան
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) գազի գնի միասնական հարթակի ձեւավորմանը։

«Մենք ձգտում ենք, որ բոլոր տնտեսվարողները նույն գնով ստանան գազ։ Իրականում, նախատեսվում է ընդհանուր շուկան ձեւավորել 2025 թվականին, այդ ուղղությամբ ընթանում են բանակցություններ։ Նպատակն այն է, որ խտրականություն չլինի»,- ասել է փոխնախարարն ու հավելել՝ պայմանավորվածություն կա, որ Ռուսաստանը բոլոր սուբյեկտներին գազը վաճառելու է նույն գնով։

«Սա կատարյալ չէ, բայց մեկ քայլ առաջ է։ Մենք չլուծված խնդիր ունենք, որը կապված է գազի փոխադրման հետ։ ԵԱՏՄ երկու պետություն՝ Ղազախստանն ու Ռուսաստանը հանդիսանում է էներգակիրներ արտահանող, իսկ երեքը՝ ներկրող։ Այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ Պետք է ձեւավորվի միասնական էներգետիկ շուկա, բայց այս ձեւակերպումը ենթադրում է նաեւ որոշակի կոնկրետություն, որն ամեն մեկը կարող է յուրովի ընկալել։ Սա նուրբ խնդիր է, եւ կան շատ լուրջ շահեր։ Պետք է արձանագրել, որ հաճախ, ոչ միայն ԵԱՏՄ-ում, այլեւ ուրիշ կառույցներում անդամ պետություններն ինչ-որ չափով գերի են դառնում մենաշնորհ ունեցող կազմակերպությունների ձեռքում։ Կարծում եմ՝ այստեղ այդ գործոնն էլ կա»,- նշել է փոխնախարարը։

Շավարշ Քոչարյանը պարզաբանել է, որ այս դեպքում խոսքը «Ռուսաստանի այն կազմակերպությունների մասին է, որոնք ցանկանում են պահպանել իրենց գերշահույթը նույնիսկ այն պայմաններում, երբ համաշխարհային գներն անկում են ապրում»։
Դիտում՝ 1945
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW