Zara-ի սեփականատերը մտադիր է աշխարհում շուրջ 1200 խանութ փակել

11.06.2020 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Zara #Inditex #խանութներ
Իսպանական Inditex ընկերությունը, որին են պատկանում Zara, Pull & Bear, Massimo Dutti, Bershka եւ Oysho բրենդերը, հայտնել է աշխարհում շուրջ 1200 խանութ փակելու մտադրության մասին, գրում է The Guardian-ը:

Inditex-ն ավելի շատ խանութներ կփակի Եվրոպայում ու Ասիայում: Փակված 1200 խանութի փոխարեն կբացվի 450 նոր խանութ: Դրանց ձեւաչափի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Այս կապակցությամբ Banks.am-ին չհաջողվեց որեւէ մեկնաբանություն ստանալ Հայաստանում գործող Zara խանութ-սրահներից:

Inditex-ում նաեւ նշել են, որ պատրաստվում են կենտրոնանալ առցանց մանրածախ վաճառքի վրա: Այն նախորդ տարի կազմել է ամբողջ վաճառքի 14%-ը, իսկ մինչեւ 2022թ. ընկերությունը նախատեսում է առցանց վաճառքի ծավալը հասցնել 25%-ի:
Դիտում՝ 2970
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW