Ուկրաինան ԱՄՀ-ից $5 մլրդ-ի ֆինանսավորում կստանա
10.06.2020 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ hotels24.ua

Ինչպես հաղորդում է RBC-ն, առաջին մասնաբաժինը կկազմի $2,1 մլրդ եւ կփոխանցվի հունիսին: Տրամադրվող միջոցները կօգնեն լրացնել Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը եւ վճարային հաշվեկշիռը, ինչպես նաեւ շարունակել ներքին բարեփոխումները:
«Նոր ծրագիրը կօգնի Ուկրաինային COVID-19 համավարակով պայմանավորված խնդիրների հաղթահարմանը՝ վճարային հաշվեկշռի ապահովման եւ բյուջեի աջակցման միջոցով, միաժամանակ պահպանելով բոլոր ձեռքբերումները եւ առաջ մղելով ոչ մեծ թվով առանցքային բարեփոխումները: Սա կօգնի երաշխավորել, որ Ուկրաինան պատրաստ կլինի վերականգնել աճը ճգնաժամի ավարտից հետո»,- ասված է ԱՄՀ հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: