Forbes-ը հրապարակել է 2020թ. աշխարհի լավագույն բանկերի (The World's Best Banks 2020) վարկանիշը, որում ներկայացված է 418 բանկ աշխարհի 23 երկրից։Վարկանիշը կազմվել է ամբողջ աշխարհով 40 հազ. հաճախորդի հարցման հիման վրա, որն անցկացվել է Forbes-ի հետ արդեն երկրորդ տարին համագործակցող Statista հետազոտական ընկերության կողմից։ Հետազոտության մասնակիցները գնահատել են ընդհանուր գոհունակությունը բանկերի ծառայություններից, ինչպես նաեւ իրենց գնահատականներն են տվել այնպիսի ցուցանիշների վերաբերյալ, ինչպիսիք են վստահության աստիճանը, սպասարկման ժամկետներն ու պայմանները, թվային ծառայությունների, ինչպես նաեւ ֆինանսական խորհրդատվության մակարդակը։ 14.05.2020 | 09:39 Չինական բանկերը՝ Forbes-ի Global 2000 ցուցակի առաջատար դիրքերում Յուրաքանչյուր երկրում 5-ից 75 բանկ ճանաչվել է առաջատար՝ հիմք ընդունելով հավաքած ընդհանուր գնահատականը, տվյալ երկրում բանկերի քանակը եւ ձեռք բերած արդյունքները:Վարկանիշային աղյուսակում ամենաշատ բանկերը ԱՄՆ-ից են՝ 75, Ճապոնիայից՝ 50, Գերմանիայից՝ 40, Իտալիայից՝ 30, Հնդկաստանից՝ 29, 20-ական՝ Չինաստանից, Ավստրալիայից եւ Շվեյցարիայից, 15-ական՝ Ռուսաստանից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Ինդոնեզիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից եւ այլն։ «Երբ կորոնավիրուսի համավարակը փակեց գլխավոր փողոցներն ամբողջ աշխարհով, բանկերն անձամբ համոզվեցին առցանց բանկինգի հուսալի հնարավորությունների, թվային վճարումների տեխնոլոգիաների եւ սմարթֆոնների համար հավելվածների անհրաժեշտության մեջ, որոնք հաճախորդները կկարողանային օգտագործել կարանտինում գտնվելու ժամանակ»,- նշել են վարկանիշի հեղինակները։ Tweet Դիտում՝ 5964