Քննարկվում է 10 տարով գազի կայուն սակագին ունենալու հնարավորությունը
08.06.2020 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ /


««Գազպրոմ»-ը միջին գին առաջարկել է $283, իսկ այսօրվա գործողը՝ $255 է, մեր աշխատակազմն առաջարկել է $266,7, ընդ որում՝ առաջարկվում է այն բաշխել սպառողների միջեւ այնպես, որ բնակչության եւ սոցիալապես անապահով խմբերի համար սակագների փոփոխություն չլինի»,-Ազգային ժողովում ասել է ՀԾԿՀ նախագահը:
Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ընկերությունը հայտով ներկայացրել է գազի սակագնի վերաբերյալ իր հաշվարկները, ՀԾԿՀ աշխատակազմը՝ իր դիրքորոշումը. «Հիմա սկսել ենք հանրային քննարկումների փուլը եւ դա ամփոփվելու է հանձնաժողովի նիստում, որը տեղի կունենա այս ամսվա մեջ»,- ասել է նա:
«Դժվար է այս պահին ասել՝ սակագինը կբարձրանա, թե՝ ոչ, բայց «Գազպրոմ»-ի տնօրենի խոսքից հասկացել եմ, նաեւ մեր հաշվարկներն էլ ցույց են տալիս, որ այսօրվա գործող գները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն»,- հավելել է Գարեգին Բաղրամյանը:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: