Մաուն՝ մարդկային եւ տնտեսական կորուստների միջեւ ընտրության մասին

05.06.2020 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վլադիմիր Մաու
Կորոնավիրուսի համավարակը կարելի է համեմատել պատերազմի հետ, քանի որ այսօր Ռուսաստանը բախվել է ոչ տնտեսական ճգնաժամի տնտեսական հետեւանքների հետ։

Ինչպես հաղորդում է RBC-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Մաուն։

«Վարակը փաստացի դարձել է թշնամական գլխավոր շտաբ, որի մասին մենք ոչինչ չգիտենք։ Կան բժիշկներ, որոնք դիմադրում են, կան գիտնականներ, որոնք փորձում են հասկանալ, թե ինչպես ազդել դրա որոշումների վրա։


Սկզբունքորեն այս ամենի հիմքում տնտեսական տրամաբանություն չկա։ Հետագա զարգացումը կապված է նրա հետ, թե ինչպես կլուծվեն ոչ տնտեսական հարցերը։ Սա շատ տեղին համեմատություն է պատերազմի հետ, քանի որ կա անընդունելի վնասի խնդիր, կա ռազմական գործողությունների համար ավանդական՝ մարդկային եւ տնտեսական կորուստների միջեւ հարաբերակցության խնդիրը։ Որքանո՞վ  կարելի է գնալ մարդկային կորուստների ճանապարհով տնտեսությունը փրկելու համար։ Մեկն ազդում է մյուսի վրա, սա, մեծ հաշվով, էքզիստենցիալ ընտրություն է»,- նշել է Վլադիմիր Մաուն։
Դիտում՝ 4971

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW