Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ ՌԴ նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Մաուի հարցազրույցից, որը նա տվել է RBC հեռուստաալիքին։Կորոնավիրուսի համավարակը հաղթահարելուց հետո աշխարհը կտրուկ կփոխվի, ինչպես դա տեղի ունեցավ XX-րդ դարի սկզբում «իսպանկա» համավարակի եւ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո։Ժամանակակից աշխարհում գլոբալ տնտեսական խնդիրների վրա ավելացել է COVID-19 համավարակը, եւ այս իրավիճակն աննախադեպ է համաշխարհային պատմության մեջ։ Նույն «իսպանկա»-ն (գրիպի համավարակ, որի արդյունքում վարակվեց ավելի քան 500 մլն մարդ, իսկ մահացածների թիվը գնահատվում է շուրջ 50-100 մլն) ի հայտ էր եկել 1918-1919թթ․, երբ XX-րդ դարի սկզբի «գլոբալ աշխարհը» եւ տարբեր երկրների կենցաղային համակարգերն արդեն քայքայված էին համաշխարհային պատերազմից։ Այնուամենայնիվ, համեմատել ներկայիս իրավիճակը «իսպանկայի» եւ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների հետ տեղին է։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում ձեւավորվեցին նոր տնտեսական ուրվագծեր, ստեղծվեցին տնտեսության պետական կարգավորման ինստիտուտներ՝ սկզբից Գերմանիայում, այնուհետեւ Մեծ Բրիտանիայում եւ միայն հետո Ռուսաստանում։ Այն ժամանակ թվում էր, որ դրանք պատերազմական ժամանակահատվածի ինստիտուտներ են, որոնք կվերանան ճգնաժամի ավարտից հետո։ Սա, անկասկած, թերագնահատում էր։ Քանի որ իրականում այն ժամանակ ձեւավորվում էին ապագայի, XX-րդ դարի պետական կարգավորման ինստիտուտներ։ 28.03.2020 | 17:54 Վարակային հեղափոխություն. ինչպես համավարակը կփոխի մեր աշխարհը Այսօր կայացվող որոշումներից եւ ստեղծվող ինստիտուտներից շատերը, որոնք ընկալվում են որպես հակաճգնաժամային, իրականում եւս հանդիսանում են «ապագայի ինստիտուտներ»։ COVID-19 հետեւանքով դեպի օնլայն ձեւաչափեր վերափոխումը կպահպանվի նաեւ հիվանդությունը հաղթահարելուց հետո։ *******Այն, ինչ արդյունավետ աշխատում է օնլայնում, դժվար թե վերադառնա օֆլայն։ Կարծում եմ, խանութների մեծ մասը կգնա օնլայն տիրույթ, քանի որ մոտակա ամիսները ցույց կտան, որ շատ լավ կարելի է գնումներ կատարել առանց խանութներ այցելելու:Ռեստորաններն այլեւս չեն ունենա այսօրվա տեսքը, դրանք «կփլուզվեն», սակայն վերջիններիս փոխարինելու կգան նոր տիպի հաստատություններ, որոնք հաղորդակցման յուրահատուկ ձեւաչափ կունենան։ Մարդիկ միջանձնային շփման կարիք կունենան, բայց այդ շփումը տեղի կունենա այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է, նպատակարհարմար եւ հարմարավետ։Բարձրագույն ուսումնական հաստատությունները եւս կփոխվեն։ Կրթական ծրագրերի զգալի մասը կտեղափոխվի օնլայն տիրույթ, սակայն բուն համալսարանների հետ դա տեղի չի ունենա, քանի որ կրթությունը ոչ միայն գիտելիքների փոխանցում է, ալեւ մեծ մասամբ՝ փորձի փոխանակում։ *******Հինը վերադարձնելու փորձերը վտանգավոր են։ Այսպես, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո շատ երկրներ փորձեցին տնտեսության մեջ վերականգնել մինչպատերազմական խաղի կանոնները, ինչն, ի վերջո, հանգեցրեց Մեծ դեպրեսիայի։ Tweet Դիտում՝ 4259