Թարգմանաբար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ Ռուսաստանի Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի ռեկտոր Յարոսլավ Կուզմինովի հոդվածից՝ հրապարակված RBC կայքում։ Վերջին 30 տարիների ընթացքում համաշխարհային տնտեսությունում տեղի են ունեցել մի քանի գլոբալ ճգնաժամեր, սակայն դրանցից ոչ մեկը չի փոխել մեր կյանքն այսքան սրընթաց։ Կորոնավիրուսի համավարակը մեծ արագությամբ քանդում է տրանսպորտային եւ արտադրական շղթաները, ստիպում է պետություններին վերադարձնել սահմանները եւ վերափոխել առանցքային հասարակական ինստիտուտները, համալսարաններն արագորեն անցնում են հեռավար ուսուցման։ Բայց սա քայլ չէ դեպի անդունդ, սա ուղի է դեպի նոր իրականություն, որը հիմնվում է տեխնոլոգիական հեղափոխության, 4.0. ինդուստրիայի ձեռքբերումների վրա։ Սակայն այս ճանապարհը հեշտ չի լինելու։ Ծախսերի տնտեսում եւ գրասենյակային պլանկտոնի ավարտը Հազարավոր ընկերություններ ամբողջ աշխարհում տեղափոխում են իրենց աշխատակիցներին հեռահար աշխատանքի։ Գրասենյակից դուրս աշխատելու միտումը, որը ակտիվորեն քննարկվում էր վերջին տարիներին, մեկ վայրկյանում իրականություն դարձավ միլիոնավոր աշխատակիցների համար ամբողջ աշխարհով։ Ամենայն հավանականությամբ, այս հարկադրված փորձարկումը հաջողված կլինի, ինչը միանշանակ կբերի աշխատանքի շուկայի վերաձեւավորմանը եւ, հետեւաբար, նոր սոցիալական մարտահրավերների առաջացմանը։ Գլխավորը, ինչին բերում է գրասենյակում գործող աշխատակիցների թվի կրճատումը, ծախսերի տնտեսումն է։ Հնարավոր կլինի նվազեցնել ծախսերը վարձակալության դիմաց, կրճատել սպասարկող անձնակազմը (քարտուղարներ, անվտանգության աշխատակիցներ, վարորդներ), ինչպես նաեւ անցում կատարել ընկերության հիերարխիկ կառուցվածքից դեպի ամպային տիպի կառուցվածք։ Մենք տեսնում ենք բիզնեսի կազմակերպման հեշտացում եւ բավականին լուրջ տնտեսում ներքին կազմակերպչական ծախսերի վրա։ Այնքան կարեւոր չեն աշխատակիցների գրասենյակ գալու ժամանակը, ընդմիջման տեւողությունը եւ դրես կոդը։ Կվերահսկվեն միայն աշխատանքի արդյունքները։ Դա հնարավորություն կտա ազատվել անցյալի այնպիսի ֆետիշներից, ինչպիսիք են աշխատանքային շաբաթը կամ օրը։ Չէ՞ որ, եթե հնարավոր է անցումը դեպի նոր աշխատանքային հարաբերությունների, որտեղ կարեւոր է պրոդուկտը, ապա վերջինիս արտադրության վրա ծախսած ժամանակն ու տեղն արդեն ոչ ոքի չի հետաքրքրի։ Դրա հետ մեկտեղ կա նաեւ մեծ շանս փոքր երեխա ունեցող մայրերի եւ հայրերի համար։ Երեխայի ծնունդն ու դաստիարակությունն արդեն չեն կարող պատճառ հանդիսանալ մասնագիտական կարիերան ընդհատելու համար։ Ամպային կառուցվածքը, արդյունքի վերահսկումը, աշխատանքային պայմանագրերի հեշտացումն ավելորդ կդարձնեն ուռճացված գլխամասային գրասենյակների սպասարկումը։ Բոլոր փոփոխությունների արդյունքում գրասենյակային աշխատակիցների թիվն առանձին դեպքերում կարող է կրճատվել մեկ երրորդով։ Մի շարք երկրներում դա սուր հարց կառաջացնի, թե ինչպես վարվել չպահանջված մարդկանց հետ։ Բացառված չէ, որ անգամ ռուսաստանյան տնտեսությունը, որը մինչ օրս չէր բախվել էակական գործազրկության, կառերեսվի դրա հետ։ Սակայն կփոխվի նաեւ գործազրկության որակը։ Մինչ օրս այնպես էր, որ, եթե դու խելացի ես եւ պատրաստ ես աշխատել, ապա ամեն դեպքում կգտնես աշխատանք։ Իսկ եթե դու գործազուրկ ես մեծ քաղաքում, ապա դա քո ընտրությունն է։ Նոր իրականության մեջ ամեն ինչ շատ ավելի կոշտ կլինի։ Կհայտնվեն պարտվածներ, որոնք չեն հանդիսանում վատ աշխատակիցներ, բայց որոնք պարզապես դարձել են նմանատիպ աշխատակիցներից մի փոքր ավելի վատը։ Այս իրավիճակը շատ կնմանվի ХХ դարի առաջին կեսի արդյունաբերական աշխատողների գործազրկությանը, երբ աշխատանք կորցնելն ընկալվում էր որպես սոցիալական մարտահրավեր։ Եվ այս անգամ դա նույնպես կընկալվի։ Որովհետեւ մեկ բան է, երբ մարդն իքնակամ է ընտրել աշխատանք չփնտրելը, եւ ուրիշ բան, երբ նեղացած պահանջարկը աշխատակիցների վրա բարձրացնում է «բախտը չբերելու» հավանականությունը։ Առեւտուր՝ առանց վարձակալության Երկու տարի առաջ ինձ ապշեցրել էր ամայությունը Գուանչժոյի խանութներում՝ ամբողջ հարկում քայլում էր մի քանի գնորդ, եւ դա հաստատ արտասահմանցիներ էին։ Չինացի գործընկերներս բացատրեցին, որ իրենք արդեն շատ վազուց ամեն ինչ օնլայն են գնում։ Ճգնաժամն էական փոփոխություններ կմտցնի մանրածախ առեւտրում։ Համեմատե'ք էլեկտրոնիկայի (եւ ոչ միայն) գներն ինտերնետ խանութներում եւ հասարակ առեւտրի ցանցերում կամ ֆիմային խանութներում․տարբերությունը սկսվում է 20%-ից եւ հաճախ ավարտվում 50%-ով: Ինտերնետ առեւտուրը վերջնականապես դուրս կմղի դասականը՝ վերջինիս թողնելով միայն առանձին հատվածներ՝ թանկարժեք բուտիկների կամ սուպերմարկետների տեսքով։ Սակայն զուգահեռաբար կտրուկ կաճի առաքման ինդուստրիան, այն կդառնա ավելի հարմարավետ եւ ճշգրիտ, չէ՞ որ մարդիկ չեն համաձայնվի իրենց ժամանակի հաշվին ժամերով սպասել պատվերներին։ Կմանրամասնվի հագուստի եւ կոշիկների չափի համակարգը, չափումը կկատարվի պարզ թվային ձեւաչափով. նման վիրտուալ գործիքներ արդեն մշակված են։ Քաղաքներին սպասում է գրասենյակային եւ առեւտրային անշարժ գույքի պահանջարկի իջեցում, այդ շուկաները կնեղանան համապատասխանաբար 25%-ով եւ 50%-ով։ Առեւտրի կենտրոնների ճակատագիրն է՝ դառնալ ընտանեկան զվարճանքների կենտրոններ, ֆուդկորտեր եւ քովորքինգներ։ Տնտեսումն առեւտրային տարածքների եւ մասամբ վաճառողների վրա կիջեցնի ծախսերը 20-30%-ով՝ անգամ հաշվի առնելով առաքման համակարգի վրա աճող ծախսերը։ Կբարձացնի՞ սա արդյոք բիզնեսի եկամտաբերությունը՝ կախված կլինի խոշոր ռիթեյլի պայքարից գոյատեւման համար։ Անծանոթ ֆիրմաների դեմ մեծ խաղացողների օգտին կլինեն հեղինակությունը, երաշխավորումներն ու սպասարկման օպերատիվությունը։ Իմ կարծիքով՝ խոշոր առեւտրային ցանցերը ոչ միայն կգոյատեւեն, այլեւ կհաղթեն։ Պետության վերաբեռնումը Աշխատանքի շուկայում տեկտոնական տեղաշարժերը կարող են հանգեցնել սոցիալական հարաբերությունների բոլորովին այլ կառուցվածքի: Շատ հնարավոր է, որ կարող են հանգեցնել անգամ նոր սոցիալական մարտերի՝ ХХ դարի առաջին կեսին սոցիալիզմի համար տարվող պայքարի նման։ Որպես այլընտրանք կարող է դառնալ յուրաքանչյուրի վրա «չաշխատանքի» բաշխման եվրոպական փափուկ մոդելը։ Փաստացի այս կամ այլ տեսքով կարող է սկսել գործել երաշխավորված եկամուտի մոդելը, որի ժամանակ, մի կողմից, դու չես աշխատում ու ստանում ես համեմատաբար պարկեշտ գումար, եւ, մյուս կողմից, տեղի է ունենում գործազրկության բաշխում հանրության բոլոր անդամների միջեւ՝ աշխատանքային ժամանակի օրենսդրորեն սահմանափակման միջոցով, օրինակ, 4-օրյա աշխատանքային շաբաթ։ Բայց եւ այսպիսի մանեւրը երկարատեւ ապագայում արդյունավետ չէ։ Հեռահար աշխատանքի կազմակերպման ժամանակ սահմանն աշխատանքային եւ ոչ աշխատանքային ժամանակի միջեւ հարաբերական է, իսկ գործատուն կվարձակալի միայն արդյունավետ մարդկանց։ Աշխատանքը կորցրած մարդկանց խնդիրներով ստիպված կլինի զբաղվել պետությունը։ Վերջինիս սպասում է իսկական վերաբեռնում։ Այսօր մենք վերաբերվում ենք պետությանը որպես մի մարմնի, որը կարգավորում է այն ամենը, ինչ մենք անում ենք։ Կամ էլ պետությունը ընկալում ենք որպես ոչ այդքան կարեւոր մի բան։ Երկրորդ դեպքում արտահայտվում է տարերային լիբերալիզմ, որը զարգացել է մեր հասարակություններում։ Պետությունն արհամարհելը վերաբերում է ե'ւ Եվրոպային, ե'ւ Ռուսաստանին, ե'ւ ԱՄՆ-ին։ Եթե կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը տեւի մեկ տարուց ավելի, աշխարհի շատ երկրների հասարակական գիտակցության մեջ կայունության քաղաքականությունն ավելի կարեւոր կդառնա, քան աճի քաղաքականությունը։ Պետությունը պահանջված կլինի առաջին հերթին որպես երաշխավոր, կայունության ապահովման մեխանիզմ։ Պետության արժեքի նման բարձրացումը պայմանավորված կլինի մարդկանց բարձր պատրաստականությամբ՝ ենթարկվել իրեն, ճգնաժամային իրավիճակում հրաժարվել իրենց իրավունքների մի մասից։ Պետությունը՝ որպես կարգավորող մարմին, եւ պետական քաղաքականությունը, որը ուղղված կլինի ոչ թե դեպի աճ, այլ՝ կայունություն, ոչ թե դեպի փոփոխություններ, այլ՝ մարդկանց համար կանխատեսելի կյանքի պայմանների վերարտադրություն, կարող է դառնալ ներկայիս ճգնաժամի ամենաուժեղ արդյունքը։ Աճը կդառնա անհատ մարդկանց խնդիր, իսկ ընդհանուր խնդիր կլինի կայունությունը։ Պատրաստեց Խորեն Օրմանյանը Tweet Դիտում՝ 4235