Լուկաշենկո. Մենք չենք կարող Ռուսաստանից տնտեսապես կախված լինել

04.06.2020 | 18:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալեքսանդր Լուկաշենկո #Բելառուս #Ռուսաստան
Մեկ երկրի շուկայից կախվածության խնդիրը պետք է վերջնականապես լուծել: Մենք չենք կարող անգամ եղբայրական Ռուսաստանից 50-55%-ով կախված լինել: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք շուկաները:

Ինչպես հաղորդում է բելառուսական Belta գործակալությունը, այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ կառավարության նոր կազմը ներկայացնելու արարողության ժամանակ:

Նա հիշեցրել է, որ նախկինում արդեն ընդունված են եղել որոշումներ՝ դեպի մերձավոր եւ հեռավոր արտասահմանյան երկրներ արտահանման զարգացման անհրաժեշտության, նոր շուկաների որոնման մասին, եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ է ապահովել լուրջ առաջընթաց:

Նշենք, որ Բելառուսի նոր վարչապետ է նշանակվել Ռոման Գոլովչենկոն:
Դիտում՝ 6036

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW