Ի տարբերություն նախորդ ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամերի, երբ բանկերն առաջինը այն զգացին եւ տուժեցին, այսօր իրավիճակն այլ կերպ է զարգանում: Այն սկսվեց տնտեսության ադմինիստրատիվ փակմամբ, ուստի առաջին տուժողները բանկերը չեն:Այս մասին Business FM-ին տված հարցազրույցում ասել է ՎՏԲ բանկի Վարչության նախագահ Անդրեյ Կոստինը՝ ընդգծելով, որ «առաջին տուժողները մարդիկ են եւ ձեռնարկությունները՝ առավելապես փոքր եւ միջին ու մասամբ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք զբաղված են առեւտրի, ռեստորանային ոլորտներում եւ այլն»: 20.04.2020 | 09:36 Կոստին․ ՌԴ բանկային հատվածը կարող է կորցնել մինչեւ 2,5 տրլն ռուբլի Անդրադառնալով բնակչությանն աջակցելու հարցին՝ Կոստինը կարծիք է հայտնել, որ ճգնաժամային փուլում քաղաքացիներին գումար բաժանելը որեւե բան չի տա տնտեսությանը:«Ինձ էլ են ասում՝ կարելի է գումար բաժանել: Կարելի է: Այդ գումարը կարող է ծախսվել ապրանքների ներմուծման համար եւ ոչինչ չբերել տնտեսությանը: Պետք է առաջին հերթին խթանել զբաղվածությունը եւ տնտեսական աճը, ոչ թե ծախսել այդ գումարը, այլ այնպես անել, որ այդ միջոցները յուրացված լինեն, տնտեսական աճ լինի, եւ մարդիկ կարողանան վաստակել: Չգնալ աշխատանքային բորսա եւ նպաստ ստանալ, անգամ երկու անգամ ավել, այլ, առաջին հերթին, աշխատել այն արժանապատիվ գումարը, որն իրենք կարող են վաստակել, քանի որ ի զորու են աշխատել, ունեն ունակություններ եւ մասնագիտություններ, բայց, ճգնաժամային իրավիճակից ելնելով, նրանց կրճատում են»,- նշել է Անդրեյ Կոստինը: Tweet Դիտում՝ 2494