Կոստին․ ՌԴ բանկային հատվածը կարող է կորցնել մինչեւ 2,5 տրլն ռուբլի

20.04.2020 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ #Անդրեյ Կոստին
ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինը RBC-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ ամենահոռետեսական գնահատականով՝ ռուսաստանյան բանկային ոլորտը կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների պատճառով 2020թ․ կարող է կորցնել մինչեւ 2,5 տրլն ռուբլի։

Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վարկավորումից պոտենցիալ կորուստների մասին։ «Դա կարող է տեղի ունենալ վարկերի գծով ձեռնարկությունների կողմից չվճարումների հեղեղի դեպքում»։

ՎՏԲ-ի ղեկավարն ասել է, որ բանկային կորուստները հնարավոր են երկու ուղիով․ անկանխատեսելի՝ վարկերի չվճարումների պատճառով, եւ «կառավարվող»՝ պայմանավորված բիզնեսի աջակցության կառավարության հարկադրված որոշումներվ։


Անդրեյ Կոստինը հայտարարել է նաեւ, որ Ռւսաստանի Կենտրանական բանկը հակաճգնաժամային հատուկ ծրագրերի շրջանակում  կարող էր տրամադրել ավելի էժան փողեր։

«Թեեւ վախ ունեմ, որ կարող եմ առաջացնել Կենտրոնական բանկի զարույթը, այնուամենայնիվ կարծում եմ, որ ԿԲ-ն կարող էր տրամադրել ավելի էժան փողեր՝ բացառապես, ընդգծում եմ, հատուկ ծրագրերի մասով։ Այն ծրագրերի շրջանակում, որոնք իրականացվում են ոչ շուկայական պայմաններով՝ քաղաքացիներին եւ բիզնեսին աջակցելու նպատակով, դրանով իսկ իջեցնելով բեռը բյուջեի վրա»,- ասել է Անդրեյ Կոստինը։

Միաժամանակ, նա չի կարծում, որ ռուսաստանյան իրականության մեջ նպատակահարմար է դիմել խթանման ոչ ստանդարտ մեթոդների, ինչպիսին է քանակական թեթեւացոմը (quantitative easing, QE):

«Ես ուղղակիորեն չէի օգտագործի այն մեթոդները, որոնք կիրառվում են Արեւմուտքում՝ մեզ մոտ տարբեր տնտեսություններ են։ Մենք տասնյակ տարիներով պայքարում էինք գնաճի դեմ, բայց մեկ է՝ պոտենցիալ դրա աճը մեզ մոտ ավելի հնարավոր է, քան արեւմտյան երկրներում»,- ընդգծել է Անդրեյ Կոստինը։
Դիտում՝ 3068
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW