ԱՄՆ-ում հաջողությամբ կայացել է ամբողջովին էլեկտրական շարժիչով ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքը․ այն երբեւիցե թռիչք իրականացրած ուղեւորատար կամ բեռնատար ինքնաթիռներից ամենամեծն է, հայտնում է Flightglobal պորտալը ։Էլեկտրաշարժիչներ արտադրող Magnix ընկերության ղեկավար Ռոյ Գանզարսկին նշել է, որ 30 րոպե տեւողությամբ առաջին թռիչքն անցել է անթերի, եւ այս իրադարձությունը կարելի է գնահատել որպես «իրապես շրջադարձային պահ ավիացիայի համար»։Grand Caravan ինքնաթիռը կարող է տեղափոխել 4-5 ուղեւոր եւ անցնել մինչեւ 100 մղոն (160 կմ) տարածություն։Magnix-ը եւ թռիչքների փորձարկման ասպարեզում մասնագիտացած AeroTEC ընկերությունը ընդգծում են, որ մոդիֆիկացված Grand Caravan-ն ապացուցում է, որ փոքր եւ ամբողջովին էլեկտրական ինքնաթիռը կարող է տնտեսել ծախսերը կարճ ուղղություններով, որոնք վաղուց չեն սպասարկվում սովորական ինքնաթիռների կողմից։ Magnix-ն ու AeroTEC-ը աշխատանքներ են տանում, որպեսզի մինչեւ 2021թ․ավարտը վերջացնեն ինքնաթիռի սերտիֆիկացման հետ կապված գործընթացը։ Ինչպես նշում է Գանզարսկին, այդ ժամանակ տեխնոլոգիաներն էլ ավելի կզարգանան եւ շատ հնարավոր է, որ Grand Caravan-ը կարողանա իրականացնել 100 մղոն տարածությամբ թռիչքներ ինը ուղեւորով։ Tweet Դիտում՝ 3054