ՌԴ բանկերի շահույթն ինքնամեկուսացման մեկ ամսվա ընթացքում նվազել է 6 անգամ

27.05.2020 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #բանկեր #շահույթ
Ընթացիկ տարվա ապրիլին, երբ Ռուսաստանում գործում էր ինքնամեկուսացման ռեժիմը, ռուսաստանյան բանկերը ստացել են ընդամենը 32 մլրդ ռուբլու զուտ շահույթ:

Ինչպես հաղորդում է RBC-ն, մարտ ամսի հետ համեմատ ցուցանիշը կրճատվել է 5,9 անգամ. մարտին բանկային հատվածի զուտ շահույթը կազմել էր 190 մլրդ ռուբլի:

Ապրիլի արդյունքները զգալիորեն ցածր էին նախորդ երեք ամիսների արդյունքներից: Համեմատության համար. փետրվարին բանկային համակարգի զուտ շահույթը կազմել էր 140 մլրդ ռուբլի, հունվարին՝ 197 մլրդ ռուբլի: Անցած տարվա ապրիլին բանկերի զուտ շահույթը 96 մլրդ ռուբլի էր:

ՌԴ Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ շահույթի կրճատումը հիմնականում պայմանավորված է արտասահմանյան արժույթով գործարքների բացասական վերագնահատմամբ: Ամենից շատ բանկերը կորցրել են ռուբլու ամրապնդումից:
Դիտում՝ 3221

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW