IDBank-ը ՓՄՁ-ների համար գործարկել է «Էներջի» վարկատեսակը
22.05.2020 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ IDBank

«Էներջի» վարկով ՓՄՁ-ները հնարավորություն կունենան ստանալ մինչեւ 500 մլն դրամ, իսկ առանձին դեպքերում նաեւ` մինչեւ 1 մլրդ դրամ վարկային միջոցներ, որոնք կարող են ուղղվել արդիական էներգաարդյունավետ սարքավորումների եւ մեքենաների ձեռքբերմանը, ենթակառուցվածքների կառուցմանը եւ ներդրվել այն նախագծերի մեջ, որոնք օգտագործում են վերականգնվող էներգիայի աղբյուրներ:
Ինչպես նշել են բանկում, վարկատեսակից կարող են օգտվել ՀՀ-ում գործող միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունները կամ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող անհատ գյուղացիները։
Վարկատեսակն ուղղված է Հայաստանի տնտեսությունում այլընտրանքային էներգիայի կիրառման զարգացմանը եւ բիզնեսի արդյունավետության բարձրացմանը՝ թույլ տալով ՓՄՁ-ներին նվազագույն ծախսերով ստանալ ավելին:
Բանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով ծրագրի շրջանակում KfW բանկից հատկացված միջոցների ընդհանուր ծավալը կազմում է 15,000,000 եվրո։
«Կարեւորելով բնապահպանական խնդիրները՝ IDBank-ը որոշում կայացրեց միանալ «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի երկրորդ փուլին՝ էներգաարդյունավետ համակարգերում ներդրումներն առավել մատչելի դարձնելու համար։ Այսինքն՝ ՀՀ-ում գործող տնտեսվարող սուբյեկտները, որոնք ներկրում, արտադրում կամ կիրառում են էներգաարդյունավետ սարքավորումներ, կարող են օգտվել մատչելի վարկային միջոցներից` բարձրացնելով բիզնեսի արտադրողականությունը, միաժամանակ կրճատելով ծախսերն ու առավել շահութաբեր դարձնել իրենց գործունեությունը»,- նշել է Տիգրան Մխիթարյանը։
Բանկը վարկերը տրամադրում է սկսած 5 մլն դրամից, առավելագույնը 60 ամիս ժամկետով եւ սկսած 8,89% տարեկան փաստացի տոկոսադրույքով։
IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: