Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության երկրորդ ծրագրի շրջանակում նախատեսվում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարների փոխհատուցում՝ պետության կողմից՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու դեպքում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ծրագրից կարող է օգտվել առնվազն 1 երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակելի անշարժ գույքը ձեռք կբերի 2020-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո: 14.05.2020 | 13:09 Կառավարությունը կաջակցի երեխա ունեցող ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու հարցում Անշարժ գույքի առավելագույն գինը 30 մլն դրամն է, որը կավելանա շահառուի 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար՝ 5 մլն-ական դրամով: Կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող գույքի դեպքում արժեքի առնվազն 10 %-ն է, առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում՝ արժեքի առնվազն 7,5 %:Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը կսահմանվի համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազար դրամը։Դրամական աջակցության վճարումը կդադարի այն պահից սկսած, երբ հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի եւ գույքի ձեռքբերման արժեքի հարաբերակցությունը տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ կկազմի 70%-ից ցածր՝ երկրորդային շուկայից գնված գույքի դեպքում եւ 80%-ից ցածր՝ առաջնային շուկայից գնված գույքի դեպքում։Անձը, որպես շահառու, կանխավճարի ապահովագրության ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ։Այս ծրագրով 2020-ի ընթացքում աջակցություն նախատեսված է 300 ընտանիքի համար:Ծրագիրը մեկնարկում է 2020-ի հուլիսի 1-ից, որի շրջանակում աջակցություն ստանալու համար Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն դիմել պետք չէ: Քաղաքացին պետք է դիմի այն բանկ կամ վարկային կազմակերպություն, որից պատրաստվում է հիփոթեքային վարկ վերցնել: Tweet Դիտում՝ 1756