Կառավարությունը կաջակցի երեխա ունեցող ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու հարցում
14.05.2020 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասել է, որ ծրագրերի հիմնական նպատակն է աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը:
Ծրագրերը երեքն են՝
1. Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար: Աջակցությունը տրամադրվում է մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին եւ ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը:
2.Կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին:
3.Երեխայի ծնունդով պայմանավորված աջակցություն՝ ուղղված հիփոթեքային վարկի մարմանը:
Աջակցությունը գործելու է այս տարվա հուլիսի 1-ից ծնվող երեխաների ընտանիքների համար:
Նախարարը հայտնել է, որ 2020 թվականի պետական բյուջեով այս ծրագրերի համար արդեն նախատեսվել է 526 մլն 760 հազար դրամ, որից միանվագ աջակցություն կտրամադրվի 245, կանխավճարի ապահովման համար 540 եւ երեխայի ծնունդով պայմանավորված աջակցության համար 300 շահառուի:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: