Ավինյան. Ճգնաժամային այս շրջանը նաեւ խթան է կարեւոր բարեփոխումների համար

19.05.2020 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #Համաշխարհային տնտեսական ֆորում
Մայիսի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանային խմբի օնլայն հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կառավարությունների եւ բիզնեսների ռազմավարությունները, գլոբալ եւ տարածաշրջանային արժեշղթաներում առկա մարտահրավերները եւ հնարավոր լուծումները:

Փոխվարչապետը նշել է, որ բոլոր երկրները դիմագրավում են հանրային առողջության ճգնաժամի եւ կորոնավիրուսը դեռեւս երկար ժամանակ խնդիր է լինելու:

Տիգրան Ավինյանն ասել է, որ ճգնաժամային այս շրջանը նաեւ խթան է կարեւոր բարեփոխումներ իրականացնելու համար, հատկապես թվայնացման ոլորտում: Նա անդրադարձել է թվային տնտեսության, թվային կառավարման ու թվային հասարակության հետագա զարգացման հնարավորություններին եւ համառոտակի պատմել մեր երկրի փորձի մասին:
Դիտում՝ 1676

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW