«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) 150 համակարգիչ կնվիրաբերի Հայաստանի սոցիալապես խոցելի համայնքների աշակերտներին՝ հոգալու համար վերջիններիս հեռավար ուսուցման կարիքները COVID-19 համավարակի բռնկման ընթացքումեւ դրանից հետո: Համակարգիչները կտրամադրվեն HSBC Հայաստանի՝ բարեգործական ծրագրեր իրականացնող գործընկեր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամին, որը կաջակցի շահառուների ընտրության եւ համակարգիչներիբաշխման աշխատանքների կազմակերպման գործում: Նվիրաբերության իրականացումը հնարավոր է դարձել HSBC Հայաստանի աշխատակիցների շրջանում կազմակերպված դրամահավաքի շնորհիվ: Վերջիններս ցանկացել են կատարել իրենց ներդրումը խոցելի խմբերի աշակերտների ուսումնական գործընթացի վրա կորոնավիրուսային հիվանդության ազդեցությունը մեղմելու գործում: «Այս դժվարին ժամանակներում HSBC Հայաստանի աշխատակիցները ցուցաբերել են միասնականություն եւ հավաքական սոցիալական պատասխանատվություն`երկրում խոցելի համայնքների աշակերտներին ընձեռելով հեռավար ուսուցումից օգտվելու հնարավորություն: Շատ աշակերտներ, որոնց համար COVID-19 համավարակի պայմաններում ուսումնառության գործընթացըդարձել էր անհասանելի, այժմ կկարողանան վերսկսել իրենց դասերը եւ կշարունակեն օգտվել համակարգիչներից համավարակի ավարտից հետո»,- նշել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:Վերոհիշյալ նվիրաբերությունն իրականացվել է ի լրումն HSBC Հայաստանի կողմից Հայկական Կարմիր խաչի ընկերությանը կատարված 15 մլն դրամի չափով նվիրաբերության՝ ուղղված կորոնավիրուսային համավարակի բռնկման արդյունքում խոցելի խմբերի շրջանումառաջացած կարիքների բավարարմանը: Tweet Դիտում՝ 10264