Յունիբանկն առաջակում է օգտվել Visa անհպում քարտերից, որոնց միջոցով կարելի է կատարել վճարումներ ապրանքների եւ ծառայությունների դիմաց` քարտը պարզապես մոտեցնելով տերմինալին: «Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Visa payWave տեխնոլոգիայով անհպում քարտերը հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարել գնումներ ավելի անվտանգ եղանակով՝ առանց քարտը երրորդ անձանց փոխանցելու: Քարտապանը վճարումը կատարում է ինքնուրույն: Մինչեւ 20 000 դրամ գործարքների դեպքում PIN կոդ չի պահանջվում»,- ասված է հաղորդագրության մեջ: Իր հաճախորդների հարմարության համար Յունիբանկը թողարկում է Visa դուալ բազմարժութային քարտեր, որոնք կարելի է օգտագործել եւ անհպում եւ սովորական եղանակով: Քարտապանները կարող են օգտվել նաեւ Յունիբանկի մոբայլ հավելվածից, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած պահի իրականացնել բանկային գործարքներ ՝ առանց տնից դուրս գալու: Մոբայլ հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից: «Յունիբանկը միշտ ակտիվ զարգացրել է անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում՝ հարմար եւ ժամանակակից ծառայություններ մատուցելով քարտապաններին: Հայաստանում թողարկված Visa քարտերի թվով առաջատար դիրքի համար Յունիբանկը Largest Visa Issuance in Armenia անվանակարգում արժանացել է Visa միջազգային վճարային համակարգի մրցանակին»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 8427