Ryanair-ը պլանավորում է հուլիսի 1-ից վերսկսել թռիչքների չվացուցակի 40%-ը

12.05.2020 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ryanair #թռիչքներ #հուլիսի 1
Ryanair բյուջետային ավիաընկերությունը մայիսի 12-ին հայտարարել է, որ այս տարվա հուլիսի 1-ից պլանավորում է վերադառնալ իր թռիչքների նորմալ չվացուցակի 40%-ին։

Ավիաընկերությունը կվերսկսի ամեն օր կատարել գրեթե 1000 չվերթ՝ վերականգնելով մինչ Covid-19-ն իրականացրած երթուղիների աշխարհագրության 90%-ը:


«Ryanair-ը սերտորեն համագործակցելու է հանրային առողջապահության մարմինների հետ` թռիչքների ընթացքում հնարավորինս արդյունավետ միջոցներ ձեռնարկելու եւ վիրուսի տարածումը սահմանափակելու համար»,- ասել է Ryanair- ի գլխավոր տնօրեն Էդի Ուիլսոնը:

Նրա կարծիքով՝ ընտրված ամսաթիվը հարմար ժամանակաշրջան է՝ թռիչքները վերսկսելու համար:

Banks.amհիշեցնում է, որ Ryanair-ը մուտք է գործել հայաստանյան շուկա 2019թ․ հոկտեմբերին:
Դիտում՝ 1797

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW