Ryanair-ի թռիչքները կվերականգնվեն այս տարվա հուլիսից ոչ շուտ

01.05.2020 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ryanair #թռիչքներ
Ryanair բյուջետային ավիաընկերությունը տեղեկացնում է, որ նորմալ ռեժիմում կվերսկսի թռիչքները 2020թ․ հուլիս ամսից ոչ շուտ։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ 2019թ․մակարդակի պահանջարկի եւ գների վերականգնումը կպահանջի երկու տարուց ոչ քիչ․ սպասվում է, որ դա տեղի կունենա 2022թ․ ամառվանից ոչ շուտ։

2020թ․ ապրիլ-հունիս ամիսների ընթացքում Ryanair-ը նախատեսում է կատարել ընդհանուր թռիչքների սովորական թվից 1%-ից էլ պակաս եւ տեղափոխել 99,5%-ով ավելի քիչ ուղեւոր, քան պլնավորված էր նախկինում։ Սպասվում է, որ տարվա կտրվածքով ուղեւորահոսքը կկրճատվի ավելի քան 35%-ով։

Ryanair-ը հայտարարել է նաեւ մինչեւ 3 հազ․ աշխատակիցների կրճատման հնարավորության մասին։

Banks.amհիշեցնում է, որ Ryanair-ը մուտք է գործել հայաստանյան շուկա 2019թ․ հոկտեմբերին։
Դիտում՝ 4760

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW