ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգն ավելացրել են անհպում քարտերի վճարումների առավելագույն չափը՝ 10 000 դրամից մինչեւ 20 000 դրամ`առանց PIN կոդի մուտքագրման անհրաժեշտության:Հայաստանում արտակարգ դրության պայմաններում ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է իր հաճախորդներին գնումներ կատարել եւ վճարումներ իրականացնել անկանխիկ:«ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերն աշխատում են PayPass տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս վճարել քարտով մինչեւ 20 000 դրամ` ակնթարթորեն, POS տերմինալին մեկ հպումով եւ առանց PIN կոդի մուտքագրման»,- նշված է հաղորդագրության մեջ: ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը հարմար են օգտագործման մեջ եւ ունեն մի շարք առավելություններ՝- Բազմարժութային են՝ միաժամանակ ներառում են հաշիվներ 4 հիմնական արժույթներով` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո եւ ՌԴ ռուբլի,- Բացարձակապես անվտանգ եւ պաշտպանված` աշխատում են չիպային կրիչներով, այլ ոչ թե ժապավենային. դրանք ավելի դժվար է կեղծել, նաեւ քարտերը միացված են Secure Code ծառայությանը, որն առցանց գնումների իրականացման պահին պահանջում է հաստատում` SMS հաղորդագրության միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ :ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով կարելի է նաեւ՝- Ստանալ դրամական փոխանցումներ արտերկրից՝ Կոնտակտային կենտրոն մեկ զանգ կատարելով ու նշելով Ձեր անձնական տվյալները, փոխանցման կոդը եւ գումարը,- Կատարել քարտային հաշիվների առցանց համալրում TelCell եւ Easy Pay վճարային տերմինալների միջոցով,- Կատարել քարտային հաշիվների համալրում cash in բանկոմատների միջոցով՝ մեկ գործարքով տարբեր արժողության թղթադրամներ մուտքագրելով:Mastercard Gold քարտերով կարելի է կանխիկացնել ՎՏԲ խմբի ԱՊՀ երկրների եւ Վրաստանի բանկոմատներում՝ 0% միջնորդավճարով: Mastercard քարտերը կարելի է օգտագործել աշխարհի ավելի քան 1 մլն բանկոմատներում եւ կանխիկ վճարումներ կատարել ավելի քան 32 մլն առեւտրի եւ սպասարկման կետերում:Մանրամասն տեղեկատվություն բանկի քարտերի մասին կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, կամ՝ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4560