ՏՏ ոլորտին դրամաշնորհային փաթեթներ կտրամադրվեն

07.05.2020 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հակոբ Արշակյան #17-րդ միջոցառում #ՏՏ ոլորտ
ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր ասել է, որ նոր տիպի կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված տնտեսական իրավիճակը բացասաբար է ազդել նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործունեություն ծառայող ընկերությունների վրա:

«Նախարարությունը հարցում է իրականացվել 185 ընկերությունների շրջանակում, որի արդյունքում պարզվել է, որ նրանց 54 %-ի մոտ ֆինանսական շրջանառության առումով բացասական արդյունքներ են գրանցվել: Իսկ մարդկային ռեսուրսի զբաղվածության ցուցանիշով ընկերությունների միջինում 45%-ի մոտ առաջացել են ազատ ռեսուրսներ»,- նշել է Հակոբ Արշակյանը:
Ելնելով ստեղծված տնտեսական իրավիճակից, կառավարությունը մշակել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը, որը ոլորտի տնտեսվարողներին դրամաշնորհային փաթեթներ կտրամադրի:

Դրամաշնորհները կտրամադրվեն 3 ուղղությամբ՝

Նորարարական դրամաշնորհներ՝ 10 մլն դրամ, կտրամադրվի վերջին 2 տարում  Հայաստանում գրանցված եւ պրոդուկտներ ստեղծող տնտեսավարողներին:

Կայացած ընկերությունների դրամաշնորհներ՝ 20 մլն դրամ, կտրամադրվի 2 տարուց ավելի գրանցված եւ ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերություններին, որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ:

Համաֆինանսավորման դրամաշնորհներ՝ 100%-ի չափով համաֆինանսավորում,  սակայն ոչ ավել քան 30 մլն դրամ, կտրամադրվի տեխնոլոգիական ընկերություններին, որոնք  կներգրավեն փաստաթղթավորված եւ հաստատված ներդրումներ:

Հակոբ Արշակյանը հավելել է, որ դրամաշնորհների համար ներկայացված հայտերի գնահատումը կիրականացնի մասնագիտական մրցութային անկախ հանձնաժողովը, որը կազմված  կլինի ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից եւ պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։
Դիտում՝ 1718
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW