Նախարարը խոսել է մարտահրավերներին դիմակայելու եւ անհրաժեշտ ջանքերի մասին

29.04.2020 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #կորոնավիրուս #ծրագրեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ասել է, որ նոր պայմաններում մեծ ջանքեր պետք է գործադրվեն, որ անկախ գործունեության ոլորտից, կազմակերպությունները կարողանան վերագտնել իրենց գործունեության բնականոն եղանակը:

«Այն պետք է լինի նոր իրավիճակին հարմարեցված, նոր մարտահրավերներին դիմակայող վարքագիծ: Կլինեն դժվարություններ, յուրաքանչյուր դեպքում մենք կփորձենք հասկանալ, թե կազմակերպությունները հատկապես որ հարցերում աջակցության կարիք ունեն: Կփորձենք անել այնպես, որ այդ դժվարությունները հաղթահարելու ճանապարհին նրանք ունենան կառավարության հնարավոր աջակցությունը»,- նշել է նախարարը:


Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման ծրագրերին՝ Տիգրան Խաչատրյանը հայտնել է. «Մեկ ամսվա ընթացքում ծրագրերից օգտվելու հայտերի գրեթե 60%-ը բավարարվել են: Մերժումները հիմնականում եղել են այն պատճառով, որ չեն համապատասխանել այն ոլորտային գործունեության տեսակներին, որոնք կառավարության կողմից հայտարարված են որպես աջակցության թիրախային շրջանակ»:


Նախարարը հավելել է, որ ամենամեծ թվով շահառուներ ունեն գյուղատնտեսական ոլորտին ուղղված միջոցառումների համար: Շահառուների թիվը գերազանցում է 6000-ը, որից շուրջ 5500-ը այն ֆերմերային տնտեսություններն են, որոնք փոքր գյուղատնտեսությամբ են զբաղվում մարզերում:
Դիտում՝ 2073
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW