Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.0%-ով
29.04.2020 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ /


Համեմատության համար նշենք, որ նույն ցուցանիշը 2019թ. հունվար-մարտ ամիսներին 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ կազմել էր 6,5%:
Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2020թ. հունվար-մարտին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.7%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4.5%-ով, իսկ շինարարության ծավալը նվազել է 9.4%-ով:
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 0.2%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 5.5%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 14.8%-ով:
Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում նվազել են 0,1%-ով: 2020թ. հունվարի-մարտին 2019թ. հունվար-մարտի համեմատ գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 9.2%-ի չափով/պետական՝10.5%, ոչ պետական՝ 7.7%/:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակատատվածում նվազել է 4.0%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 0.2%-ով, իսկ ներմուծման ծավալը նվազել է 6.2%-ով:
Այվազյան Աննա
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: